ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝ համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները ուժեղ են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգն այս մասին ասաց ԵԽԽՎ նիստում՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագծի ներկայացմանը:
Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:
Աբերգը նախ նշեց՝ երբ Կիմմո Կիլյունենը նշանակվել է մոնիտորինգի հանձնաժողովի կողմից համազեկուցող 2019-ին, Հայաստանը վերջերս էր իրականացրել թավշյա հեղափոխությունը: «Կառավարության խաղաղ փոփոխություն, որը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը»,-ասաց պատգամավորը:
Աբերգը նշեց պետության ամենաբարձր մակարդակներում մարդու իրավունքները հարգելու և խթանելու կամքի մասին: