Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Պապյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արա Պապյանն ընդունեց Շանթ Հարությունյանի մարտահրավերը

Ընդունում եմ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» հարցի վերաբերյալ Շանթ Հարությունյանի բանավեճի հրավերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովրդավարական բևեռի առաջնորդներից նախկին դիվանագետ Արա Պապյանը։

«Բանավեճը պատկերացնում եմ հստակ ընթացակարգով և ժամանակացույցով, ինչպես նաև պայմանով, որ բանավեճը վարողը չի միջամտում, իր կողմից հարցեր չի տալիս, այլ միայն հետևում է ընթացակարգին ու ժամանակացույցին։ Նշված առաջարկություններին համաձայնվելու պարագայում պատրաստ եմ քննարկել ու համաձայնեցնել բանավեճի կազմակերպման մանրամասները։ Ազգային-ժողովրդավարական բևեռի մեդիան պատրաստ է տրամադրելու իր տաղավարը բանավեճի համար»,-գրել է նա` ի պատասխան Շանթ Հարությունյանի գրառման։