Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շանթ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Ինչու է Շանթ Հարությունյանը հորդորով դիմել հենց Արա Պապյանին

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է հորդորով դիմել Արա Պապյանին։ Նրա գրառման մեջ ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերը: Նման պայմաններում ես չէի կարող դիմել ո՛չ «նիկոլական» քաղաքական իշխող ուժին և ոչ էլ «լևոնական», «քոչարյանական», «սերժական» ընդդիմադիր ուժերին, քանի որ նշված բոլորը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեսանկյունից, սպասարկում են ռուսական շահերը:

Այս հարցում դաշնակից կարող են լինել այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ռուս-թուրքական դաշինքի դեմ: Իսկ նման ուժերի վերաբերյալ թեմային մասնագիտորեն տիրապետում է Արա Պապյանը: Ուստի, սրանով էր պայմանավորված, որ ես հորդորով դիմել եմ նրան: Չգիտեմ, արդյոք միտումնավոր, թե թյուրըմբռնման արդյունքում է , որ իմ հորդորը դիտվել է որպես թշնամական կշտանբանք:

Ես, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, հրավիրում եմ Արա Պապյանին հրապարակային զրույցի, քննարկման, որը, կարծում եմ, կնպաստի հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի ազգային ուժերի վերջնական դիրքորոշման հստակեցմանը:

Հրապարակային քննարկման առաջարկին Արա Պապյանի համաձայնության դեպքում՝ կհստակեցնենք քննարկման վայրը և օրը:

Հ.Գ. Ինձ համար կտրականապես անընդունելի է հրաժարվել բանավեճից՝ անձնական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով: Ուստի հանրությանը կոչ եմ անում նման պատճառաբանությամբ մերժումը դիտարկել որպես ազգային շահերի ստորադասում անձնական եսասիրությանը»: