Բացել լրահոսը Փակել լրահոսը
Parliament-_of_Georgia1
A A
Քաղաքականություն

Ընդդիմությունը պահանջում է Ուկրաինային աջակցելու քայլեր ձեռնարկել․ alig.ge

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը դիմել է իշխող «Վրացական երազանք»  կուսակցությանը, որպեսզի խորհրդարանն ընդունի միասնական բանաձև՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ընդդիմությունը նաև նախաձեռնել է ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի բարեկամների խումբը և առաջիկա օրերին կազմակերպել իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ այցը Կիև՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։

Վրաստանի խորհրդարանում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ ասվել է, որ այս շաբաթ անհրաժեշտ է խորհրդարանում հանձնաժողովային ձևաչափով հանդիպել Վրաստանի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ՝ քննարկելու Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի վարչապետին հրավիրել ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերսկսված ագրեսիայի ներքո Վրաստանի և տարածաշրջանի նկատմամբ հնարավոր սպառնալիքները քննարկելու և համապատասխան միջոցներ մշակելու համար» — ասվում է ընդդիմության կողմից ներկայացված հայտարարության մեջ։

Նախաձեռնությամբ հանդես են եկել «Լելո», «Ռազմավարություն Շինարարի» և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունները։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը միշտ ունեցել են և կունենան Վրաստանի աջակցությունը։

«Լավ է, որ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին հայտարարություն արեց, բայց այն շատ սեղմ է, և չի արտացոլում «Վրացական երազանքի» շատ հստակ դիրքորոշումը։ Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է, և նրանք այսօր ճիշտ նույն օրին են, ինչ մենք 2008 թվականին։

Դու չես կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե չունես հստակ դիրքորոշում։ Երբ տեսնում ես գործընկերներին և այնպիսի ռազմավարական գործընկերոջը, ինչպիսին Ուկրաինան է, նման վիճակում, պետք է քաղաքական հայտարարություն անես և ուկրաինացի ժողովրդին ասես, որ դու իր կողքին ես, որ դուք ազատության, ժողովրդավարության համար պայքարող ժողովուրդ եք և ագրեսիա թույլ չեք տա,- ասել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

«Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա, որ եթե ոտնահարի այլ երկրի տարածքը, նրա ինքնիշխանությունը, միջազգային հանրության կողմից խստագույնս կպատժվի։ Մենք պետություն ենք, որը հոգում է և՛ պետական, և՛ գործընկերների շահերը»,- նշել է «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Զարուքան։

Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հարցազրույցի ժամանակ խոսել էր Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, միևնույն ժամանակ այս հարցը կապելով Վրաստանի հետ։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացման ոչ մի սցենար չի բացառում։