Բացել լրահոսը Փակել լրահոսը
fb3bed3583fb63b37522d9826667b985.0
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հիմա չպետք է հասկանար, այլ 2018-ին.քաղաքագետ

Նախագահի հայտարարության մեջ որոշակի պարզաբանումներ կան հրաժարականի պատճառների վերաբերյալ։ Եվ հիմնական պատճառը նախագահի լիազորությունների սահմանափակ շրջանակն է։  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հայտարարությանը: Բայց հարցեր են ծագում.

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա։ Երբ որևէ պաշտոն զբաղեցնում ես նախ և առաջ պետք է ծանոթ լինես, թե այդ պաշտոնում ինչ իրավունքներ ու պարտականություններ են սահմանվում, հետևապես, երբ 4 տարի առաջ նախագահը ընտրվեց ԱԺ-ի կողմից, ըստ էության, լիազորությունների շրջանակը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Նախագահը պետք է իմանար, թե քաղաքական իմաստով ինչի հնարավորություն է ունենալու։ Նախագահը ոչ թե հիմա պիտի հասկանար, որ իր հնարավորությունները սահմանափակ են, այլ նախապես պետք է ընկալեր, թե նախագահի պաշտոնում ինչպիսի գործառույթներ կարող է իրականացնել»:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը, քաղաքագետն պատասխանեց՝ դժվար է ասել, քանի եր այս հրաժարականը շատ սպասելի չէր:

«Նոր նախագահի ընտրությունը էլի չի փոփոխում։ Նկատի ունեմ՝ նախագահն ունենալու է այն նույն լիազորություններն, ինչ Արմեն Սարգսյանը», -պարզաբանեց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանը գտնվում է արձակուրդի մեջ։ Իսկ սոցհարթակներում օգտատերերը քննարկում են փաստը՝ ինչպես 1997 թ. փետրվարին ՀՀ վարչապետի պաշտոնից, այնպես էլ հիմա՝ ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանում չգտնվելով: