Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol-pashinyan-vladimir-putin-e1569991941288
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։
 
Այս մասին  հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի , 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցեր:
 
Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։
 
Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները:
 
Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին: