Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan
A A
Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարում հաղթեց Սերգեյ Լոբանովը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը 9 հնարավորից վաստակեց 7 միաավոր և գրավեց առաջին տեղը: Նա լրացրեց միջազգային գրոյսմաստերի նորմա:

Ռուսաստանը ներկայացնող գրոյսմայստեր Նիկիտա Պետրովը 6  միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Վրաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան 5,5-ով գրավեց 3-րդ հորիզոնականը:

Միջազգային վարպետի նորմայով անցկացվող մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Նորայր Թորոսյանը` 7 միավոր: Նա լրացրել է միջազգային վարպետի նորմա: