Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնությունը նոր առաջատար ունի

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի շախմատի առաջնությունների 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատար դարձավ արցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որն ընթացիկ խաղում սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին և վաստակեց 3,5 միավոր: Նրան հաջորդում են 5 շախմատիստ, որոնք ունեն 5-ական միավոր: Դրանք են նախկին առաջատարներ Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը և նրանց միացած Հովհաննես Գաբուզյանն ու Շանթ Սարգսյանը:

Կանանց առաջնության մրցաշարային աղյուսակը 5 տուրից հետո միանձյա գլխավորում է գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը, որն այս տուրում սևերով հաղթեց իր հետ հավասար ընթացող Նարե Առաքելյանին և վաստակեց 4 միավոր: Նրանից կես միավորով ետ են մնում գրոսմայստեր Մարիա Գևորգյանն ու միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որոնք այս տուրում նույնպես հաղթանակ տարան:

Վաղը կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ: Կանանց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանը սպիտակներով կխաղա հետնապահ Աստղիկ Հակոբյանի հետ: