Բացել լրահոսը Փակել լրահոսը
f61e16ee0a5d35_61e16ee0a5d7b
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Քըլըչ-Ռուբինյան հանդիպման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 14-ին Մոսկվայում անցկացված Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են: 

Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ:

Հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպման տեղը և ժամանակը կհստակեցվի հաջորդիվ  դիվանագիտական խողովակների միջոցով»: