«2900-ը գործակիցը անհասանելի է»
Մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ով վերջերս հաղթող դարձավ աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում, խոսելով իր վերջին ապրումների մասին, նշել է, որ 2800 գործակցի սահմանը հատելուց հետո բավականին թեթեւություն է զգում:
«Ներկայիս շախմատիստներից ոչ մեկին չի հաջողվի ՖԻՖԱ-ի վարկանիշով վաստակել 2900 գործակից: Այդ սահմանագիծը անհասանելի է, ուստի չեմ մտածում նոր գերխնդիրների մասին» - ռուսական հանրահայտ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Լեւոն Արոնյանը:
Մեր շախմատիստը խոստովանել է, որ չի սիրում նարդի խաղալ, ինչպես իր գործընկերներից շատերը. «Անձամբ գերադասում եմ թղթախաղը: Ճիշտ է, վերջերս շատ հազվադեպ եմ պոկեր խաղում: Մեր մոտ ավելի տարածված է ֆրանսիական բլոտը: Պատճառն այն է, որ անցած դարի սկզբին մեծ թվով հայեր են գաղթել Ֆրանսիա, իսկ նրանք միշտ էլ կապ են հաստատել պատմական հայրենիքի հետ»:
Լրագրողի այն հարցին, արդյոք ազատ ժամերին զբաղվում է աշխարհի ամենամասսայական սպորտաձեւով` ֆուտբոլով, Լեւոն Արոնյանը պատասխանել է. «Ինձ դուր է գալիս մեծ թենիսը: Երազում եմ լիարժեք խաղալ սովորել: Դրա համար մարզումներ եմ անցկացում ընկերոջս հետ, սակայն մենք առայժմ միավորներ չենք հաշվում, քանի որ դեռ չեմ կարողոանում իրար ետեւից երկու դիպուկ հարված կատարել»: