Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշխատի հոր համար

Սպորտ
cbbc84c3f5d23c6f57828b60383780dd

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դուստրը առաջիկա օրերին աշխատանքի կանցնի «Միլան» ֆուտբոլային ակումբում:

«Այսօր Բարբարա Բեռլուսկոնիի եւ Ադրիանո Գալիանիի հանդիպման ժամանակ քննարկվել է տիկին Բեռլուսկոնիի ակումբի ղեկավարման գործում մասակցելու հարցը: Դա անչափ կարեւոր նշանակություն ունի «Միլանի» առաջընթացի եւ Բեռլուսկոնիների համար, ովքեր միշտ պատրաստ են օգնել թիմին եւ այն պահպանել բարձր մակարդակի վրա», - նշվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

Նշենք, որ 26-ամյա Բարբարան այս մրցաշրջանում հաճախ է ներկա լինում «Միլանի» խաղերին, ուստի այս լուրը չի զարմացրել թիմի երկրպագուներին: Իտալիայում անգամ լուրեր են պտտվում, որ Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում է նախագահի իր պաշտոնը վստահել հենց երկու արու զավակների մորը: