Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջատարներից մեկն է

Սպորտ
fae6e5e4c05e15592820263ca7073fae

Մոսկվայում մեկնարկած բլիցի աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը: Առաջին օրը կայացած 14 տուրից հետո մեր ուժեղագույն շախմատիստը վաստակեց 10 միավոր եւ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանը չնայած անհաջող սկսեց առաջնությունը, երկրորդ պարտիայում անգամ պարտվելով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, սակայն հետո տարավ 8 հաղթանակ եւ դարձավ միանձնյա առաջատար: Ավաղ, 14-րդ տուրում մեր գրոսմայստերը զիջեց Հիկարու Նակամուրային եւ առաջին տեղը բաժանեց իրեն հավասարված Մագնուս Կառլսենի հետ:

Երրորդ տեղում գտնվող Շախրիյար Մամեդյարովը իր ակտիվում ունի 9,5 միավոր: Ապա հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը` 8,5-ական միավոր, Բորիս Գելֆանդը` 8:

Առաջնության երկրորդ օրը տեղի կունենան հաջորդ 14-տուրերը: Լեւոն Արոնյանը պայքարը կվերսկսի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտով: