A
A
Պատերազմում նյութական վնաս կրածների դիմումներ ժամանակավորապես չեն ընդունի
Աջակցիր «Ա1+»-ինԻ գիտություն Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների. Սույն թվականի հունվարի 10-ից ժամանակավորապես դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը՝ հավաքագրված դիմումների ուսումնասիրման և թվայնացման նպատակով:
Վերոնշյալ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները սույն թվականի փետրվարի 1-ից:
ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե