Բացել լրահոսը Փակել լրահոսը
228893
A A
Քաղաքականություն

Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը. համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում կկիսվի 2 ուժերի միջև (տեսանյութ)

«Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները:

«Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: Նրանք ունեին 10 մանդատ:

 «Սկզբնական 2.5 տարին համայնքը ես եմ կառավարելու, հաջորդ 2.5 տարին կառավարելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը:

Նա լիազորությունները կստանձնի հունվարի 12-ին։