Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ են հարուցել

Սպորտ
167422f458d79e4cc3bc6c54e68e297a

Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել է ՌԲՖ-ի աշխատակազմի ղեկավար Կարեն Պողոսյանը: Ֆեդերացիան մեղադրվում է բասկետբոլային ակումբներին ֆինանսական մեծ վնասներ հասցնելու մեջ:

Ինչպես տեղեկացրել է Կարեն Պողոսյանը, ֆեդերացիայում կատարված ֆինանսական ստուգումներըը ցույց են տվել, որ ակումբներից մեկը խոշոր գումար է փոխանցել ՌԲՖ-ի հաշվին` «Բասկետբոլի մոլորակ» ամսագիր տպագրելու համար, սակայն այն վերափոխանցվել է բոլորովին մեկ այլ կազմակերպության հաշվին: Մանկապատանեկան բասկետբոլի զարգացման համար տրամադրված գումարները ընդհանրապես չեն հասել հասցեատիրոջը:

Ի դեպ, ՌԲՖ-ի նախագահ Սերգեյ Չեռնովը դեռեւս նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել գործադիր կոմիտեի ժամանակ: Իսկ ահա երկու ակումբներ նույն օրը դատական գործ էին հարուցել հենց ՌԲՖ-ի հանդեպ: