Ցուցարարները հարձակվել են Ղազախստանի նախագահի նստավայրի վրա․ ՏԱՍՍ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները ներխուժել են Ալմաթիում գտնվող նախագահական նստավայր, անվտանգության աշխատակիցները լքել են շենքը։
Լրատվամիջոցի համաձայն` ցուցարարները զինված են կարաբիններով, գնդացիրներով։ Ղազախստանի նախագահի հիմնական նստավայրը գտնվում է Նուր-Սուլթանում։
Շենքը ներառված է Ղազախստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, գտնվում է պետական պահպանության տակ։
Քիչ ավելի վաղ Նուրսութան Նազարբաևը վայր դրեց անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրի անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները և պատրաստ է առավել կոշտությամբ գործել ու կանխել իրավիճակի հետագա սրումը:
Նա հավաստիացրել է, որ մնում է բարեփոխումների կողմնակից և կներկայացնի Ղազախստանում քաղաքական վերափոխության առաջարկներ: «Որպես պետության ղեկավար և այսօրվանից էլ՝ անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր են ամենայն կոշտությամբ գործել»,- հայտատարել է Տոկաևը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում ակցիաները սկսվել են Ամանորից անմիջապես հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։ Երկրի նախագահը խոհեմության կոչ է արել։