Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային ակումբը ժողով կանցկացնի

Սպորտ
7443f8b73a77a808cd9469ee8506bf2a

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում է առաջիկայում ժողով հրավիրել եւ շուտափույթ պարզել վերջին անհաջողության պատճառները:

Նշենք, որ անգլիական թիմը երեկ սեփական հարկի տակ 0:3 խոշոր հաշվով պարտություն էր կրել «Սանդեռլենդից»: «Ազնվականների» հետ նման բան տեղի չէր ունեցել վերջին 8 մրցաշրջաններում:

«Մենք հավաքվելու ենք առաջիկա հինգշաբթի, երբ խաղացողները կվերադառնան իրենց երկրների հավաքականներից: Միասին կքննարկենք ստեղծված իրավիճակը: Սա իմ մարզչական կարիերայի ամենաթույլ խաղն էր: Բոլորն էլ սխալական են, սակայն այդ օրը մենք չխաղացինք այնպես, ինչպես դա կարողանում ենք անել», - ասել է իտալացի հանրահայտ մասնագետը: