Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 11-ին կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունվարի 11-ին տեղի կունենա մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները։ Բոլոր մասնակիցները պարտավոր են ներկայացնել ՊՇՌ բացասական թեստ։
82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Կանանց թվով 77-րդ առաջնությանը հայտավորված են Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը: