Բացել լրահոսը Փակել լրահոսը
YQu5Mul48ntTWHLJZ9BOLokGGj
A A
Սպորտ Պաշտոնական

Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը: Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում իր աշխատանքի վրա: ՀՖՖ նախագահի մեկ այլ հրամանով ՀՖՖ Տեխնիկական տնօրեն է նշանակվել Սուրեն Չախալյանը:

ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրենը մարզչական հարուստ կենսագրություն ունի: Աշխատել է «Փյունիկում», «Արարատում», «Ուլիսում», Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական:

Չախալյանն ունի նաև ադմինիստրատիվ աշխատանքի փորձ. 2021 թվականի փետրվարից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենն էր և տեխնիկական տնօրինությանը կից ստեղծված մարզչական խորհրդի անդամ: Հաջողություններ ենք մաղթում Սուրեն Չախալյանին նոր և պատասխանատու աշխատանքի մեջ: