Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդևանյան
A A
Քաղաքականություն

3 հարց՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ի ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն 3 հարցերը որոնք ուղղվում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Վարդևանյանը գրել է.

«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով հարցերի հանրային հնչեղությունը որոշել եմ հրապարակավ երեք հարցադրում ներկայացնել Գլխավոր դատախազին:

Հարցերը ստորև.

1. Հունվարի 4-ին Վարդենիսում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հիմք ընդունելով վարչական դատարանի գոյություն չունեցող որոշում, առանց որևէ հայցի ապահովման միջոցի Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չտվեցին մուտք գործել աշխատավայր: Քրեական հետապնդում հարուցվե՞լ է նշված դեպքով, թե՞ ոչ:

2. Դատախազությունը որոշեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին պահել կալանավորված առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրանքի շրջանակներում: Արդյո՞ք Դատախազությունն ու Գլխավոր դատախազը այլ, ոչ քաղաքական քրեական գործերով որդեգրել է նման մոտեցում, որ նման ծանրության մեղադրանքներով, կալանավորումը պետք է պահպանվի, թե նախապատվությունը տրվում է այլ խափանման միջոցների:

3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, այդ թվում չպարզված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման/անցման դեպքերով քրեական հետապնդում հարուցվել է՞, թե՞ ոչ»: