Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սպորտ
477c2b19b37db11f3820e719f9b06922

Նոյեմբերի 16-18-ը Մոսկվայում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 20 շախմատիստներ, այդ թվում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը:

Մրցաշարը կկազմակերպվի շրջանաձեւ մրցակարգով: Առաջին երկու օրը մասնակիցները կանցկացնեն 14-ական պարտիա, իսկ վերջին օրը` 10 պարտիա:

Ի դեպ, առաջնության մասնակից, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը մրցաշարից առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ չէր ցանկանա խաղալ Լեւոն Արոնյանի հետ:

«Արոնյանին ես վաղուց եմ ճանաչում: Նրա հետ խաղացել եմ դեռ պատանեկան տարիներին: Այս առաջնությունում բոլորից շատ ցանկանում եմ հանդիպել Մագնուս Կառլսենի հետ, որը վերջին տարիներին բավականին առաջադիմել է եւ, բնականաբար, համարվում է մրցաշարի ֆավորիտը»,-ասել է նա: