A
A
Պարտվեց անպարտելին
Աշխարհահռչակ սումոիստ Խակուդոն անսպասելի պարտություն կրեց Ֆուկուոկայում կայացած մրցաշարում` զիջելով ճապոնացի Տոչինոշիին:
Մինչ այդ մենամարտը մոնղոլացի մարզիկը 63 անընդմեջ հաղթանակ էր տարել: Այդպիսով, ներկայիս ամենատիտղոսակիր սումոիստին չհաջողվեց կրկնել լեգենդար Ֆուտաբայամայի (Ճապոնիա) ռեկորդը, որը 1936-39 թթ պարտության դառնությունը չէր զգացել 69 գոտեմարտերում: