Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» համալրում է կազմը

Սպորտ
4a268e2785e066fc786034c348602a29

Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը իր կազմը նոր խաղացողներով է համալրել: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը: Դրանք են Իվանա Պոդրուգը (Խորվաթիա) և Օլիմպիա Սքոթը (ԱՄՆ), որոնք արդեն ժամանել են Երեւան եւ նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկության առաջիկա հանդիպմանը:

«Մեր նորեկները բավական փորձառու խաղացողներ են: Հատկապես մեծ փորձ ունի 34-ամյա Օլիմպիա Սքոթը։ Հույս ունենք, որ նրանք կուժեղացնեն «Հատիսի» կազմը։ Արդեն պարզ է, որ «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել մեր հիմնական կենտրոնական Էրիկա Դեւիսը։ Առանց նրա շատ բարդ կլիներ խաղալ, ուստի մենք արագորեն սկսեցինք սելեկցիոն աշխատանքները։ Օլիմպիա Սքոթը հանդես է գալիս հենց կենտրոնականի դիրքում», - նոր ձեռքբերումների կապակցությամբ ասել է թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը:

Հիշեցնենք, որ «Հատիսն» իր հերթական խաղը կանցկացնի նոյեմբերի 18-ին, Երեւանի «Միկա» մարզադահլիճում, ռուսական «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ: