Լեւոն Արոնյանը ճանաչվեց առաջինը
Վերջին 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Սկզբնախաղում կողմերը շատ արագ փոխանակեցին ծանր խաղաքարերը եւ երբ 34-րդ քայլից հետո ստեղծվեց հավասար դիրք (խաղատախտակին մնացին երկուական փղեր ու 6-ական զինվորներ), կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 մավոր եւ հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, քանի որ վերջինս պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին:
Նրանց շրջանցելու հնարավորություն ստացավ միայն ուկրաինացի Սերգեյ Կարյակինը, սակայն երկարատեւ եւ լարված պայքարից հետո նա ոչ-ոքի խաղաղ չինացի Վան Հաոյի հետ եւ նույնպես բավարարվեց 5,5 միավորով:
Առաջատար եռյակին կարող էր հավասարվել նաեւ 4,5 միավոր ունեցող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Երկարատեւ, կարելի է ասել, մարաթոնյան պայքարից հետո, 90-րդ քայլին ճապոնացի շախմատիստը իր մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Այդպիսով, լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Կարյակինը, երրորդ` Մամեդյարովը: