Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկ»-ը չեմպիոն

Սպորտ
85e738ac1fe702ec18596b130cce8f2e

 Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 19-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:

 Առաջին տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս ի հաշիվ Մարկոս Պիզելիի խփած միակ գոլի հաղթեց Երեւանի «Կիլիկիային»` 1:0, եւ 10-րդ անընդմեջ, իսկ ընդհանրապես 13-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը:

 Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ թիմի հերթական հաջողությունը հիմնականում ֆուտբոլիստների շնորհիվ ձեռք բերվեց: «Թող ինքնագովազդ չհնչի, սակայն «Փյունիկն» ավելի արժանի էր չեմպիոնի կոչմանը, քանի որ վերջին 4 խաղերում հենց մեր թիմը բոլորից լավ հանդես եկավ եւ հաղթանակներ տարավ», - եզրակացրեց նորընծա չեմպիոնի գլխավորը:

 

2010 թվականի արծաթե մեդալակիր դարձավ Երեւանի «Բանանցը», որը Իջեւանում 2:1 հաշվով հաղթեց «Շիրակին»: Երկրորդ տարին անընդմեջ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Երեւանի «Ուլիսը», որը վերջին խաղում կամային հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ` 3:2: «Գանձասար» - «Իմպուլս» խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 1:0:

 

Ամփոփիչ աղյուսակ

Թիմեր Խ Գ Մ

1. Փյունիկ 28 73-22 65

2. Բանանց 28 58-24 64

3. Ուլիս 28 44-23 55

4. Միկա 28 47-31 46

5. Իմպուլս 28 29-43 37

6. Գանձասար 28 24-45 27

7. Կիլիկիա 28 19-60 15

8. Շիրակ 28 22-68 10