Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռիշխանություն

Սպորտ
eb3398cbc41977342208577c664fdbc8

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո աղյուսակում արդեն եռիշխանություն է տիրում:

Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չնայած զինվոր կորցրեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ խաղում, սակայն կարողացավ հակախաղ կազմակերպել եւ 60-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Վլադիմիր Կրամնիկ - Շահրիյար Մամեդյարով, Պավել Էլյանով - Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ - Ալեքսեյ Շիրով պարտիաները, իսկ ահա Վան Հաոն հաղթեց Բորիս Գելֆանդին:

Այդպիսով, 7 տուրից հետո 4,5-ական միավոր են վաստակել Լեւոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը եւ Վան Հաոն: Նրանցից կես միավորով ետ են մնում Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:

8-րդ տուրում կենտրոնական կլինեն Արոնյան - Գրիշչուկ, Մամեդյարով - Վան Հաո պարտիաները: