Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գրոսմայստերը` կիսաեզրափակիչում

Սպորտ
63160fe7d566d4646512ef5ad35a06da

Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանը, Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարի 1/4 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթելով Ռուսաստանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սանան Սյուգիրովին, մտավ կիսաեզրափակիչ:

Առաջին պարտիայում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդում անչափ երկար պայքարից հետո ի վերջո 75-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: