Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբինը» չի կարողացել մեկնել Մոսկվա

Սպորտ
a8308e7c4fef85e7785dd3e7ff30df3c

Այսօր բավականին տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի գործող չեմպիոն Կազանի «Ռուբինի» ֆուտբոլիստների հետ:

Երկրի հերթական խաղին մասնակցելու համար թիմը ինքնաթիռով պետք է մեկներ Մոսկվա, սակայն թռիչքից 40 րոպե անց Յակ-42 ինքնաթիռի շարժիչներից մեկը կանգ է առել: Օդաչուները անմիջապես որոշում են կայացրել վերադառնալ Կազան:

Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը` 41 ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: «Մեր ֆուտբոլիստները հաճախ են ճանապարհորդում ինքնաթիռներով, այդ իսկ պատճառով նրանք հանգիստ ընդունեցին վերադառնալու եւ վթարային վայրեջք կատարելու լուրը» - ասել է թիմի մամուլի քարտուղար Մաքսիմ Լոպուխովը:

Նշենք, որ վայրէջքից հետո «Ռուբինը» մեկնել է քաղաքից դուրս գտնվող մարզաբազա եւ շարունակում է նախապատրաստվել Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղին: