Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիլվիո Դանաիլովը բացում է գաղտնիքը

Սպորտ
e87b7b68020a778936e0618df47a834c

Եվրոպայի շախմատի միության նորընտիր նախագահ Սիլվիո Դանաիլովը հայտարարել է, որ բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի անհաջող ելույթները վերջին երկու ամիսներին կապված է նրա ... պսակադրության հետ:

Աշխարհի նախկին չեմպիոնը անցած սեպտեմբերին ամուսնացել է իր ընկերուհի Քրիստինայի հետ, որը արմատներով իսպանուհի է: Սիլվիո Դանաիլովը կարծում է, որ հենց դա է պատճառը, որ իր հայրենակիցը այնքան էլ լավ չի խաղում մրցաշարերում: «Հուսով եմ, որ մինչեւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների մեկնարկը նա նորից լավ մարզավիճակ ձեռք կբերի: Սակայն մենք դեռ պաշտոնական առաջարկություն չենք ստացել ՖԻԴԵ-ից եւ պայմանագիր չենք կնքել, ուստի վաղ է խոսել այդ մրցաշարի մասին» - ասել է Դանաիլովը, ով միաժամանակ Վեսելին Տոպալովի գործակալն է:

Եվրոպայի շախմատի միության նախագահը ափսոսում է, որ հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարվել է գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կարող է դառնալ իր սանի գլխավոր մրցակիցը:

Ի դեպ, ըստ որոշ տվյալների, ՖԻԴԵ-ն բանակցություններ է վարում նորվեգացի շախմատիստի հետ, պարզելու, թե որքան պարգեւավճար է նա ցանկանում մրցաշարին մասնակցելու համար: