A
A
Հայաստանը փորձում է զարմացնել
Իտալական Caprisport հեռուստաընկերության կարծիքով ֆուտբոլի 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ամենամեծ հայտնությունը համարվում է Հայաստանի հավաքականը:
Իտալացի լրագրողները կրկին հիշեցրել են, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եվրոպական հավաքականներից ամենամեծ վերելք ունեցել է հենց Հայաստանի ընտրանին (45 տեղով):
Հեռուստաընկերության կարծիքով Հայաստանի հավաքականը վերջին երկու ընտրական խաղերին ոչ միայն վստահ հաղթանակներ է տարել Սլովակիայի (3:1) եւ Անդորայի (4:0), այլեւ ցուցադրել է բավական դիտարժան ֆուտբոլ:
Caprisport-ի վերլուծաբանները գտնում են, որ կովկասցիները բոլոր հնարավորությունները ունեն շարունակելու հաղթարշավը եւ մտնելու եզրափակիչ փուլ: