Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մարզվում է թիմի հետ

Սպորտ
18e1fb30b3378f38b650b44e5977fdf0

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ ընդմիջումից հետո առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում: Նրա ներկայությունը զարմացրել է լրագրողներին, քանի որ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը այս տարի չի մասնակցի թիմի խաղերին:

«Նա չնայած լավ վիճակում չի գտնվում, սակայն մարզվում է ընդհանուր խմբում, որպեսզի իրեն օտար չզգա թիմում» - «Շախտյորի» բաց մարզումից հետո հայտարարել է ռումինացի մասնագետը:

Ըստ վերջին տվյալների, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե մեջքի հետ կապված խնդիրներ ունի, այլ պարզապես ուժեղ մրսել է, որի պատճառով վիրուս է ձեռք բերել, ինչն էլ առողջության հետ կապված բարդություններ է առաջացրել: