Բացել լրահոսը Փակել լրահոսը
269762911_209366284718583_7155997075197607158_n
A A
Պաշտոնական

Անվճար դեղորայք՝ շուրջ 763 ինսուլինակախյալ երեխաների համար

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին:

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։

Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտը կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։