A
A
«Ռոման» հաղթեց «Ատալանտային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ջախջախմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲերգամոյում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հռոմեացիները երկու գոլ խփեցին` բաց թողնելով միայն մեկը: Իսկ ահա երկրորդ կեսում նրանք արդեն երկու անպատասխան գնդակ խփեցին դաշտի տերերին և խոշոր հաշվով հաղթանակ տարան` 4:1: «Ռոմայի» կազմում խաղին մասնակցած Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 88-րդ րոպեին փոխարինվեց:
Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 31 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Ատալանտան» 37 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին: Այդ օրը «գայլերը» սեփական դաշտում կընդունեն «ծովայիններին»` «Սամպդորիայի» ֆուտբոլիստներին: