A
A
Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ պոլիկլինիկայի տնօրեն է ազատվել պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասված է․
«2021 թվականի դեկտեմբերի 10-ից դադարեցնել Արտուշ Ասատրյանի՝ «Գյումրու Վ․ Աբաջանյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները լուծելով՝ նրա հետ 2018 թվականի ապրիլի 20-ին կնքված N 9 աշխատանքային պայմանագիրը»։
Նշենք, որ Արտուշ Ասատրյանը շուրջ 10 տարի ղեկավարել է պոլիկլինիկան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին։