Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շուշանյան
A A
Քաղաքականություն

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ եղանակով վիրավորելու համար

 Փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ արդեն երկրորդ քրեական գործն է հարուցվել։

«Մուշեղ Սամվելի Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նշված է «Դատալեքս»-ում։

   Իսկ թե ում է հասցրել վիրավորանքը, չի նշվում։

  Այս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին, սակայն  նիստի օր դեռ նշանակված չէ։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

  Նմանատիպ մեկ այլ գործ էլ գտնվում է դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում։  Մուշեղ Շուշանյանը  մեղադրվում է  «Facebook» սոցիալական ցանցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին  իր անձնական կարծիքն  արտահայտելու համար։ Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թ․ փետրվարի 4-ին։