Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնը որոշվեց լրացուցիչ ցուցանիշով

Սպորտ
317af7f8c4d5bbdb2e278ec8cca7c1e9

Այսօր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Շենգավիթի հավաքականը, որը միայն գոլերի հարաբերությամբ առաջ անցավ ՀՄԴ-ից (հանդբոլի մասնագիտացված դպրոց): Երկու թիմերն էլ հաղթել էին մյուս երկու մրցակիցներին` Արցախի եւ Վանաձորի թիմերին, իսկ իրար հետ կայացած խաղն ավարտել էին ոչ-ոքի` 16:16: Մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնվեցին համապատասխան պատվոգրեր եւ մեդալներ:

Հայաստանի մինչև 16 տարեկան հանդբոլիստների առաջնությունը, որին մասնակցում են 6 թիմեր, կավարտվի նոյեմբերի 10-ին: