Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են ծանրորդները

Սպորտ
17e315bba494deb13bd2f8f87f7d8f24

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, նախապատրաստվելով Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությանը, ներկայումս ուսումնամարզումային հավաք է անցկացնում Աբովյանում:

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, մարզումներին մասնակցում են 15 մարզիկներ, քանի որ Լիմասոլում կայանալիք առաջնությունում անցկացվելու է երկու մրցաշար` մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկան ծանրորդների համար:

Ի դեպ, սա մեր հավաքականի երկրորդ հավաքն է, որը կազմակերպվում է մրցաշարից առաջ, քանի որ մինչ այդ նմանատիպ հավաք էր անցկացվել բարձրլեռնային Ծաղկաձորում:

Սույն առաջնությանը պատրաստվում են նաեւ մեր աղջիկները (թվով հինգ հոգի): Նրանք նույնպես լրջորեն են պատրաստվում գալիք մրցումներին` ուսհավաքներ անցկացնելով նախ Աբովյանում, ապա` Գյումրիում:

Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությունը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, նոյեմբերի 20-28-ը: