Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 7.12.
A A
Սպորտ

«Պորտու», «Միլան» և «Աթլետիկո» մոգական եռանկյունին կպայքարի միակ ուղեգրի համար. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր կկայանան վերջին` 6-րդ տուրի առաջին ութ հանդիպումները, որոնցից մարզական նշանակություն ունեն միայն չորսը:

 

A խմբում դեռևս հայտնի չէ 3-րդ տեղի թիմը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր է տալիս: Դրա համար պայքարում են 4-ական միավոր ունեցող գերմանական «Լայպցիգն» ու բելգիական «Բրյուգեն»: Սակայն, թիմերն այսօր հանդիպելու են երկու տարբեր մրցակիցների հետ. Լայպցիգի «բիզոնները» ընդունելու են խմբի հաղթող «Մանչեսթեր Սիթիին», իսկ Բելգիայի չեմպիոնը հյուր է գնալու 2-րդ տեղը գրաված Փարիզի «ՊՍԺ»-ին: Գերմանական ակումբն առայժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, քանի որ դրական արդյունք ունի «Բրյուգեի» հետ անձնական խաղերում (5:0, 1:2):

 

B խմբում դեռևս թափուր են չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մեկական ուղեգրեր: Դրանց համար պայքար են մղում երեք ակումբներ` «Պորտուն», «Միլանը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

 

Վերջին տուրից առաջ շահավետ վիճակում է գտնվում պորտուգալական թիմը, որը 5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, բացի այդ այսօր ընդունելու է իսպանական ակումբին: Երրորդ տեղում գտնվող «Միլանը», որը «Աթլետիկոյի» հետ 4-ական միավոր ուղի, բայց խփած և բաց թողած գնդակներով գտնվում է 3-րդ հորիզոնականում, ընթացիկ խաղում հյուրընկալելու է խմբի ընդգծված առաջատար «Լիվերպուլին», որը հաղթել է նախորդ հինգ խաղերում:

 

«Պորտուն» հաղթանակի դեպքում միանշանակ կմտնի չեմպիոնների փլեյ-օֆֆ, իսկ ահա մնացած արդյունքերի դեպքում 2-րդ ուղեգրի հարցը կախված կլինի զուգահեռ ընթացող «Միլան» - «Լիվերպուլ» խաղից:

 

Մյուս երկու խմբերում արդեն հայտնի են բոլոր ուղեգրերի տերերը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հանդես կգան «Այաքսը», «Սպորտինգը» (C խումբ), Մադրիդի «Ռեալը», Միլանի «Ինտերը» (D խումբ), իսկ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում կխաղան Դորտմունդի «Բորուսիան» (C) և Տիրասպոլի «Շերիֆը» (D):

 

Չեմպիոնների լիգա

Խմբային փուլ

6-րդ տուր

 

7 դեկտեմբերի

A խումբ

21:45    «ՊՍԺ» - «Բրյուգե»

21:45    «Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»

 

B խումբ

24:00    «Միլան» - «Լիվերպուլ»

24:00    «Պորտու» - «Աթլետիկո»

 

C խումբ

24:00    «Այաքս» - «Սպորտինգ»

24:00    «Բորուսիա» - «Բեշիկթաշ»

 

D խումբ

24:00    «Ռեալ» - «Ինտեր»

24:00    «Շախտյոր» - «Շերիֆ»