Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+khachanov
A A
Սպորտ

Խաչանովին ճանաչում է ամբողջ աշխարհը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կոմիտեի նախագահ Դմիտրի Սվիշևը մեկնաբանել է այդ երկրի թենիսի տղամարդկանց հավաքականի հաղթանակը «Դևիսի գավաթում»:

 

«Դա ռուսական թենիսի մեծ հաղթանակն է: Մենք այդ մրցումներում չէինք հաղթել 15 տարի շարունակ: Այժմ մեր տղամարդկանց թենիսը գտնվում է վերելքի վրա: Խաչանովին, Մեդվեդևին, Ռուբլյովին ճանաչում է ամբողջ աշխարհը, իսկ հաղթանակը «Դևիսի գավաթում» ապացուցեց նրանց բարձր մակարդակի մասին: Ճիշտ է, մեր թենիսիստները հանդես եկան առանց պետական դրոշի, բայց աշխարհը լավ գիտի, որն նրանք ներկայացնում են Ռուսաստանը», - ասել է քաղաքական գործիչը:

 

Նշենք, որ «Դևիսի գավաթի» եզրափակիչում Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային: Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հանդես էր եկել զուգախաղերում: