Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess dubay
A A
Սպորտ

Գաբրիել Սարգսյանը 11-րդն է արագ շախմատի Շեյխ Ռաշիդի գավաթում

Հայաստանի առաջատար շախմատիստ Գաբրիել Սարգսյանն մասնակցում է Դուբայում մեկնարկած արագ շախմատի Շեյխ Ռաշիդի գավաթի խաղարկությանը:

Այսօր կայացած առաջին երեք տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 1,5 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը: Նա առաջին պարտիայում հաղթել է գերմանացի Դանիել Ֆրիդմանին, ապա ոչ-ոքի խաղացել հնդիկ Սարին Նահալի հետ, իսկ 3-րդ տուրում պարտվել է մրցաշարի միանձնյա առաջատար Վլադիմիր Ֆեդոսեևին, որը տարել է երեք հաղթանակ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 24 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր: Նրանք նախ ուժերը կչափեն արագ շախմատում, ապա` բլիցում: Երկու մրցաշարերի մրցանակային հիմնադրամը կազմում է 39 հազար դոլար: