Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+marzic
A A
Սպորտ

Ռոբերտո Մանչինին ճանաչվել է ազգային հավաքականների լավագույն մարզիչ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2021 թվականին ազգային հավաքականների լավագույ ն մարզիչ է ճանաչվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ում ղեկավարությամբ իտալացիները դարձել են Եվրոպայի չեմպիոն: Նա ստացել է 225 միավոր:

Երկրորդ տեղը գրավել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, որը թիմի հետ նվաճել է Ամերիկայի գավաթը: Արգենտինացի մասնագետը վաստակել է 30 միավոր:

Նրանից 5 միավոր քիչ ունի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, որը իր թիմի հետ առաջին անգամ հաղթել է Եվրոպայի Ազգերի լիգայում:

4-րդ հորիզոնականը 15-ական միավորով բաժանել են Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն և Ալժիրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին: