A
A
Ռոման Բերեզովսկին կշարունակի ելույթները
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերոզովսկին կշարունակի ելույթները «Խիմկի» թիմում: Այդ մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտ» օրաթերթը:
Ըստ լրատվամիջոցի, մերձմոսկովյան ակումբը նախնական բանակցություններ է վարել թիմի երկու ամենատարեց ֆուտբոլիստների` 40-ամյա Անդրեյ Տիխոնովի եւ 36-ամյա Ռոման Բերոզովսկու հետ` պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու համար:
Երեկ ավարտված Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում «Խիմկին» գրավեց 13-րդ տեղը: Չնայած ցածր արդյունքներին, մերձմոսկովյան ակումբն ամբորղջ տարվա ընթացքում աչքի ընկավ ամուր պաշտպանությամբ:
Անցկացրած 38 հանդիպումներում «Խիմկին» բաց է թողել ընդամենը 38 գոլ, ինչը 5-րդ ցուցանիշն է առաջնությունում: Դրանում առաջին հերթին իր մեծ լուման ունի մեր հավաքականի դարպասապահը: