Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Սպորտ
4c837d0fb4f63acc3a399fcb2b55be0c

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Մոսկվայում տեղի ունեցող Միխայիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրում սպիտակներով հաղթելով իսրայելցի Բորիս Գելֆանդին, սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:

Նա երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր: Կես միավոր քիչ ունեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Վան Հաոն (Չինաստան):

Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ: