Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց «Փյունիկը»

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» այսօր սեփական դաշտում հեշտությամբ հաղթեց Կապանի «Գանձասարին»` 3:0, եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ փյունիկցիները վաստակել են 62, իսկ երկրորդ տեղում գտնվող Երեւանի «Բանանցը»` 61 միավոր:


28-րդ տուրում «Փյունիկը» կհանդիպի նախավերջին տեղում գտնվող «Կիլիկիայի» հետ, իսկ «Բանանցը»` մրցաշարի ետնապահ «Շիրակի» հետ:

 Մրցաշարային աղյուսակ

Թիմեր Խ- Մ

1. Փյունիկ 27 62

2. Բանանց 28 61

3. Ուլիս 27 52

4. Միկա 27 46

5. Իմպուլս 27 37

6. Գանձասար 27 24

7. Կիլիկիա 27 15

8. Շիրակ 27 10