Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվ մեկ չեմպիոն

Սպորտ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը հրաշալի հանդես եկավ մարտական սամբոյի մեր ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 68 կգ քաշային կարգում Եվրոպայի 2010 թ առաջնության արծաթե մեդալակիրը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:


Հիշեցնենք, որ երկու օր առաջ մարզական սամբոյի մրցումներում ոսկե մեդալ էր նվաճել 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը: