«Բանանցը» կրկին առաջին տեղում է
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ տուրի առաջին երեք հանդիպումները:
Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում նվազագույն 1:0 հաշվով հաղթելով «Կիլիկիային», վաստակեց 61 միավոր եւ շրջանցեց մրցաշարի առաջատար «Փյունիկին», որն իր խաղը կանցկացնի վաղը, «Գանձասարի» հետ: Դա նշանակում է, որ հանրապետության 2010 թ չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում:
Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ չնայած ոչ-ոքի խաղաց ետնապահ «Շիրակի» հետ` 1:1, սակայն վերջնականապես հաստատվեց 3-րդ մրցանակային տեղում, քանի որ թիմի գլխավոր մրցակիցը` «Միկան», Դիլիջանում զիջեց տեղի «Իմպուլսին»` 1:2, եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Բանանց 27 61
2. Փյունիկ 26 59
3. Ուլիս 27 52
4. Միկա 27 46
5. Իմպուլս 27 37
6. Գանձասար 26 24
7. Կիլիկիա 27 15
8. Շիրակ 27 10