Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
588ce92078d053f56192f90ab40c26c5

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց չինացի Վան Հաոյի հետ: Կողմերը չցանկանալով ռիսկի դիմել, հիմնականում դիրքային պայքար էին մղում եւ փորձում էին մրցակցին ստիպել սխալվելու: Սակայն շախմատիստներից ոչ մեկը սայթաքում թույլ չտվեց եւ քայլերը կրկնելու համար մրցավարը ոչ-ոքի արդյունք արձանագրեց:

Խաղաղությամբ ավարտվեցին նաեւ Վլադիմիր Կրամնիկ - Ալեքսանդր Գրիշչուկ եւ Շահրիյար Մամեդյարով - Սերգեյ Կարյակին պարտիաները, իսկ ահա ԱՄՆ ներկայացնող ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրան հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին, իսրայելցի Բորիս Գելֆանդը` Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:

Երկու տուրից հետո 1,5-ական միավոր են վաստակել 5 մասնակիցներ, այդ թվում Լեւոն Արոնյանը: Նոյեմբերի 7-ին նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ, ով, ինչպես հայտնի է, Լեւոնի առաջիկա մրցակիցն է աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում: