A
A
8000 ռուբլի պարգեւավճար
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգում ավարտվեց հայտնի շախմատիստ Միխայիլ Չիգորինի 17-րդ հուշամրցաշարը:
Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին 9-րդ տուրում հաղթեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին եւ 6,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Դրա համար նա ստացավ 8000 ռուբլի պարգեւավճար:
Մեր մյուս շախմատիստներն ավելի համեստ արդյունքներ ցույց տվեցին: Կարեն Գրիգորյանը վաստակեց 6 միավոր եւ հուշամրցաշարն ավարտեց 32-րդ հորիզոնականում:
Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը 5,5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 53-րդ եւ 60-րդ տեղերը: Սուրեն Պողոսյանը 116-րդն է, Աղասի Ինանցը` 122-ը (երկուսն էլ վաստակել են 5-ական միավոր), Վլադիմիր Պողոսյանը` 161-րդը (4):
Հուշամրցաշարի հաղթող դարձավ ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին, որը ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր: