Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հանկարծակիի բերեց Կրամնիկին

Սպորտ
b6c9dbe12cd638223544fc57586a620b

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում գեղեցիկ ոճով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

Սեւերով հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոնը շատ ակտիվ սկսեց եւ անցողիկ զինվոր ստացավ: Սակայն Արոնյանը վստահ պաշտպանվեց, ապա անցավ հակագրոհի: Արդյունքում, 41-րդ քայլին Վլադիմիր Կրամնիկը հանձնվեց, քանի որ այլեւս հնարավոր չէր կանգնեցնել Լեւոն Արոնյանի անցողիկ զինվորի առաջխաղացումը:

Հարկ է նշել, որ հուշամրցաշարի առաջին տուրը բավական արդյունավետ ստացվեց: Հաղթանակներ տարան նաեւ ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Կարյակինը, չինացի Վան Հաոն: Ոչ-ոքի ավարտվեց միայն Շահրիյար Մամեդյարով - Հիկարու Նակամուրա հանդիպումը:

Հավելենք, որ վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վան Հաոյի հետ: