Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պարտվեց

Սպորտ
5d7f5bc0698b3d182a125714deeaa0f8

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի առաջատար Երեւանի «Արարատը» 25-րդ տուրում 0;1 հաշվով պարտվեց «Շենգավիթին»: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արարատցիներին հետապնդող «Բանանց-2»-ը, որը կորցրած միավորներով դեռեւս հանդիսանում է մրցաշարի ֆավորիտը, սեփական հարկի տակ հաղթեց «Իմպուլս-2»-ին` 2:0:

Մնացած երկու խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Գանձասար-2» - «Շիրակ-2»` 3:1
«Փյունիկ-2» - «Միկա-2»` 1:0

Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Արարատ 23 52
2. Բանանց-2 22 47
3. Փյունիկ-2 22 44
4. Գանձասար-2 23 43
5. Շենգավիթ 22 28
6. Միկա-2 22 20
7. Իմպուլս-2 22 19
8. Փյունիկ-3 22 17
9. Շիրակ-2 22 14